Քաղաքական

27.10.2023 08:11

Արմավիրի մարզում 1-ամյա երեխան եռման ջրով լցված թեյնիկը պատահաբար շրջել է իր վրա

Արմավիրի մարզում 1-ամյա երեխան եռման ջրով լցված թեյնիկը պատահաբար շրջել է իր վրա

Հոկտեմբերի 25-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ից, որ «ձախ վերին և ստորին վերջույթների 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի 13 տոկոս մարմնի մակերեսի ջերմային այրվածք եռացող ջրով» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել մի երեխա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոցում ոստիկանները պարզել են, որ տեղափոխվածը Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ 1-ամյա Աստղիկ Ա.-ն:

Ոստիկանների կողմից կատարված ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ժամը 10:30-ի սահմաններում իրենց գյուղի տան խոհանոցում ծնողի անուշադրության հետևանքով ցածր սեղանի վրա դրված եռացված ջրով լցված թեյնիկը երեխան պատահաբար շրջել է իր վրա, ինչի հետևանքով էլ այրվածքներ է ստացել:

Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։