Լրահոս

27.10.2011 20:07


Փոխքաղաքապետը Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին որևէ հավաստի տեղեկություն չունի

Փոխքաղաքապետը Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին որևէ հավաստի տեղեկություն չունի

Քիչ առաջ ԶԼՄ–ներում տեղեկություններ տարածվեցին, որ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի՝ այլ աշխատանքի անցնելու մասին լուրերը՝ նշելով անգամ, որ հայտնի է նոր աշխատանքի աշխատավարձի չափը։

«7օր»–ի հետ զրույցում, սակայն, Կամո Արեյանը հերքել է այս տեղեկությունը՝ պնդելով, որ դա բացարձակ ապատեղեկատվություն է։

–Ստորության աստիճանի կեղծիք է։ Ես այսօր ոչ մի տեղ լրագրողի երես չեմ տեսել, ինձ ոչ մի լրագրող չի մոտեցել,–ավելացրել է Կ. Արեյանը։

Նա նաև նշել է, որ Կարեն Կարապետյանի հրաժարականի մասին որևէ պարզաբանում չի կարող տալ, քանի որ ոչ մի հավաստի տեղեկություն չունի։

Ի դեպ, ասյօր Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը շարունակել է կատարել ի պաշտոնե իր պարտականությունները։ Մասնավորապես նա հանդիպել է Մոնրեալի քաղաքապետ Ժերալդ Թրեմբլեյի հետ, ով Երևան է ժամանել Ֆրանկոֆոն քաղաքապետերի միջազգային ասոցիացիայի 31-րդ գլխավոր վեհաժողովին մասնակցելու նպատակով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը