Քաղաքական

26.10.2023 16:10

Հայաստանը «Հյուսիս-Հարավ» միջանցքի մաս չէ, քանի որ մինչ այժմ վերջնական դիրքորոշում չի ձևավորել Մեղրիով ճանապարհի վերաբերյալ. Օվերչուկ

Հայաստանը «Հյուսիս-Հարավ» միջանցքի մաս չէ, քանի որ մինչ այժմ վերջնական դիրքորոշում չի ձևավորել Մեղրիով ճանապարհի վերաբերյալ. Օվերչուկ

Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մեկնաբանել է Մեղրիով ճանապարհի կառուցման միջոցով Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագրին Հայաստանի մասնակցության հարցը։ Ըստ Օվերչուկի՝ «Զանգեզուրի հատվածը որպես նախագծի մաս ներկայումս չի դիտարկվում Հայաստանի կողմից հստակ դիրքորոշման բացակայության պատճառով»,-գրում է interfax.ru-ն։

«Հայաստանը հիմա «Հյուսիս-Հարավ» միջանցքի մաս չէ, մինչ այժմ վերջնական դիրքորոշում չի ձևավորել Մեղրիով ծրագրված ճանապարհի վերաբերյալ»,-ասել է նա։

«Ինչ վերաբերում է «Հյուսիս-Հարավ»-ին, ապա այստեղ փոխգործակցությունը միանգամայն նորմալ է: Բացի այդ, գիտեք, որ Ադրբեջանն ու Իրանը փաստացի արդեն սկսել են մայրուղու կառուցումը, որը կանցնի Արաքս գետի հարավային ափով՝ շրջանցելով Հայաստանը, և փաստացի ստորագրել են Իրանի տարածքով երկաթուղու կառուցման մասին հուշագիր, որը շրջանցելով Հայաստանը, պարզապես կանցնի գետի մյուս ափով»,-ասել է Օվերչուկը։

Նա նշել է, որ «Իրանի տարածքով դեպի Նախիջևան և Թուրքիայի հետ սահման ելք ունեցող, սակայն Հայաստանը շրջանցող ճանապարհի տարբերակը երկարությամբ փոքր-ինչ տարբերվում է Զանգեզուրով անցնող ճանապարհից»։

«Գնահատվում էր, որ Հայաստանի տարածքով անցնող երկաթգիծը կլինի 42 կմ, որքան գիտեմ, Իրանի տարածքով երկաթգիծը մոտավորապես 50 կմ է, սա է ամբողջ տարբերությունը՝ երկու կամուրջ և 8 կմ ճանապարհ»,-ասել է Օվերչուկը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։