Քաղաքական

26.10.2023 11:32

Պետության անվտանգությունը թողած՝ իշխանությունները կառավարական շենքերի անվտանգության հարցերն են լուծում․ «Հրապարակ»

Պետության անվտանգությունը թողած՝ իշխանությունները կառավարական շենքերի անվտանգության հարցերն են լուծում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Պետության անվտանգությունը մի կողմ թողած՝ իշխանությունները կառավարական շենքերի ու պետական այլ շենքերի անվտանգության հարցերն են օր ու գիշեր լուծում։ Կրկին ԱԺ շենքի անվտանգության մակարդակն են որոշել բարձրացնել։

Չնայած նախկինում էլ են նման միջոցառումներ արվել՝ պարիսպների ճաղերն են թարմացվել, փշալար է քաշվել պարսպի վրա։ Էլ չասած, թե քանի անգամ են շենքը վերանորոգել։

Այս անգամ էլ հակահրդեհային և տեսահսկման համակարգն են թարմացնում, նոր տեսախցիկներ և հակահրդեհային միջոցներ ու սարքավորումներ ձեռք բերում։ Այդ նպատակի համար ԱԺ-ն 39 մլն դրամ է հատկացրել պետական բյուջեից»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։