Քաղաքական

25.10.2023 15:56

Ալիևը ժամանակ չի ունեցել մեկնել Բրյուսել, Երևանը նոր հանդիպման հույս ունի․ Արարատ Միրզոյան

Ալիևը ժամանակ չի ունեցել մեկնել Բրյուսել, Երևանը նոր հանդիպման հույս ունի․ Արարատ Միրզոյան

Ակնհայտորեն Ադրբեջանի նախագահը ժամանակ չի ունեցել բանակցությունների մեկնել Բրյուսել, որովհետև մենք հիմա էլ պատրաստ ենք մասնակցել այդ հանդիպմանը:

Այս մասին Կանադայի ԱԳ նախարարի հետ համետեղ ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով Բրյուսելում նախատեսված Փաշինյան-Ալիև հանդիպման չեղարկման հարցին։

Միրզոյանը միևնույն ժամանակ հույս ունի, որ նոր հանդիպում կկազմակերպվի Փաշինյանի և Ալիևի միջև։

«Հայաստանի վարչապետը պատրաստ է նոր հանդիպում ունենալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ քննարկելու խաղաղության համաձայնագիրը»,-ասաց ԱԳ նախարարը՝ վերհաստատելով, որ հայկական կողմը հավատարիմ է մնում խաղաղության օրակարգին։

Հիշեցնենք՝ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ հոկտեմբերի վերջին Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպում տեղի չի ունենա:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։