Հայ առաքելական եկեղեցուն պատկանող պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ չունեցող օբյեկտները գույքահարկից ու հողի հարկից ազատելու վերաբերյալ նոր օրինագիծը Գյումրիի համապատասխան շրջանակներում բուռն դժգոհության տեղիք է տվել: Մասնավորոպես այլ քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչներ բարձարձայնում են, թե սրանով կրոնական խտրականություն հիմքեր են դրվում մեր երկրում, ինչը կարող է բերել հասարակության պառակտմանը կրոնական հողի վրա:
–Մենք նույնպես ՀՀ լիիրավ քաղաքացիներ ենք, մենք նույնպես հարկեր ենք վճարում մեր գույքի, մեր սեփականության համար, հետևաբար մենք նույնպես իրավունք ունենք օգտվելու որոշ արտոնություններից, ինչպես այն եկեղեցին, որին տրամադրվում են արտոնություններ: Այլապես դա կարող է դիտվել որպես խտրականություն,-ասել է Հայ ավետարանական մկրտական եկեղեցու հովիվ Ռուբիկ Փահլևանյանը:
Իսկ Հայ կաթողիկե եկեղեցու ժողովրդապետ Գրիգոր քահանա Մկրտչյանը օրինագիծը թյուրիմացություն է համարում, որը որևէ տրամաբանական բացատրության չի ենթարկվում: Նա կառավարությանը հարցադրում է անում առ այն, թե ինչպե՞ս պետք է բացատրել, որ Կեչառիսի վանքի հողատարածքի վրա կառուցված ռեստորանային համալիրը պետք է ազատվի հարկերից, իսկ Պողոսյան կրթահամալիրի որբանոցը պետք է աբողջովին գործի հարկային դաշտում։
–Ինչո՞ւ պետք է այս եկեղեցին արտոնություն ունենա, իսկ մյուսը, որ բարեգործական կազմակերպություններ ունի, չպետք է ունենա,–նշել է Գրիգոր քահանա Մկրտչյանը:
Կրոնական խտրականության հիմքերը դրվո՞ւմ են

Դերենիկ Մալխասյան
Գյումրի