Լրահոս

27.10.2011 15:44


Գասպարին կրկին պառկել է գործադիրի շենքի մոտ

Գասպարին կրկին պառկել է գործադիրի շենքի մոտ

ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին, ինչպես նախորդ շաբաթ, այսօր նույնպես կառավարության շենքի մոտ միացել էր բանակում խաղաղ պայմաններում սպանված զինծառայողների մայրերին։ Նա նույնպես չի կարողացել մոտենալ գործադիրի շենքին, որը շրջափակել են ոստիկանության աշխատակիցները։

Այս անգամ ևս Գասպարին որոշել է դիմել արդեն սովորության դարձած միջոցին։ Կառավարության ու Տրանսպորտի և կապի նախարարության շենքերի հատման կետում նա պառկել է գետնին՝ չնայած այն հանգամանքին, որ անձրև էր տեղում։ Ակտիվիստի խոսքերով՝ այս պահին հարյուրավոր զինծառայողներ ավելի վատ վիճակում են, նրանց բռնության են ենթարկում։ Նա նշել է, որ իր բողոքը շարունակելու է այնքան ժամանակ, մինչև չպատժվեն զինծառայողների սպանությունների բոլոր մեղավորները։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Վարդգես Գասպարին վիրավորական խոսքեր էր հնչեցրել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հասցեին՝ մասնավորապես բղավելով «խուլիգան» բառը, ինչից հետո նրան բերման էին ենթարկել ոստիկանություն, ապա ազատ արձակել գրավի դիմաց։

Այս խորագրի վերջին նյութերը