ՀՀ ԳԱԱ-ում մեկնարկում է գիտաժողով` նվիրված հնագույն, հանելուկային վիշապ քարակոթողներին
Առաջին անգամ գիտնականները կքննարկեն Հայաստանի հնագույն, ամենահանելուկային վիշապ քարակոթողների խնդիրները: Վիշապ քարակոթողներին նվիրված գիտաժողովը կմեկնարկի հոկտեմբերի 28-ին` ժամը 11:00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում (Բաղրամյան 24, 2-րդ հարկ): Վիշապ քարակոթողները առանձնահատուկ կոթողներ են, հանդիպում են միայն Հայկական լեռնաշխարհի կենտրոնական և հյուսիսային որոշ շրջաններում: Գիտաժողովի ընթացքում գիտնականներն իրենց զեկուցումներով կներկայացնեն, թե ինչ են նրանք իրենցից ներկայացրել, ինչպիսի պաշտամունքների են նվիրված եղել, որ դարաշրջանների կերտվածքներ են եւ այլ հարցեր:
Գիտաժողովի կազմակերպիչը ՀՀ ԳԱԱ-ի Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտն է: Գիտաժողովն իր աշխատանքները կշարունակի մինչեւ հոկտեմբերի 29-ը:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն