Թուրքիայի Վան գավառում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվածների թիվը հասել է 523–ի։ Այս մասին հայտնում է «CNN Turk»–ը՝ հղում անելով երկրի արտակարգ իրավիճակների վարչության տվյալներին։
Փրկարարական աշխատանքները և տուժածներին օգնություն ցուցաբերելը շարունակվում է շուրջօրյա։
Ըստ պաշտոնական տվյալների՝ բնական տարերքի հետևանքով մասամբ կամ ամբողջությամբ ավերվել է 2262 կառույց։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23–ին՝ տեղական ժամանակով 13։41 րոպեին, Վանի գավառում տեղի է ունեցել 7,3 մագնիտուդով հզոր երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր Թաբանլի գյուղում։
Զոհերի թիվը Թուրքիայում հասել է 523–ի