Քաղաքական

21.10.2023 13:48

Հերոսածին ծնողին ատող Ջոմարդյանն ի՞նչ հիմքով է պարգևատրվել Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Հերոսածին ծնողին ատող Ջոմարդյանն ի՞նչ հիմքով է պարգևատրվել Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

Երևանի քաղաքապետ աշխատող Տիգրան Ավինյանին,

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոննա Աղեկյանից՝

Տեղեկատվութուն ստանալու մասին

ՀԱՐՑՈՒՄ

Տիգրա՛ն Ավինյան,

Հիմք ընդունելով «Տեղեկատվության և ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետը՝ պահանջում եմ տեղեկատվություն տալ Ձեր՝ որպես Երևանի քաղաքապետ 18 հոկտեմբերի, 2023 թ․ N3343-Ա՝ Հայկազ Ջոմարդյանին Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով պարգևատրելու մասին կայացրած որոշման հիմքերի մասին։

Խնդրում եմ և որպես երևանցի նաև պահանջում՝ հանդես գալ պաշտոնական ծանուցմամբ, Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում քաղաքացիներին հասանելի տարբերակով տեղադրել և տեղեկացնել երևանցիներին, թե որպես Երևանի քաղաքապետ Հայկազ Ջոմարդյանին ոսկե մեդալով պարգևատրելու համար ի՞նչ հիմնավոր պատճառներ ունեք։ Ձեր կողմից ոսկե մեդալով պարգևատրված Ջոմարդյանն աչքի է ընկնում 44-օրյա պատերազմում մեր հերոսածին ծնողների հանդեպ դրսևորած առավելագույն ատելությամբ, զավակի շիրիմի մոտ աղիողորմ սգացող մորը դաժանաբար ծեծի ենթարկելով ու քարշ տալով բերման ենթարկելով։ Սա հանրության արձանագրած Հայկազ Ջոմարդյանն է, ով ատում է հերոսածին ծնողին։

Պահանջում եմ ներկայացնել Ձեր հիմքերը, որոնցով հիշյալ վայրագությունների կատարածուն արժանացել է համայն հայության մայրաքաղաքի քաղաքապետի ոսկե մեդալի։

Դիմող՝ Սոննա Աղեկյան

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ

20 հոկտեմբերի, 2023 թվական, Երևան

3 (2)

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։