Լրահոս

27.10.2011 11:43


Ոստիկաններն արգելել են ցուցարարներին մոտենալ կառավարության շենքին

Ոստիկաններն արգելել են ցուցարարներին մոտենալ կառավարության շենքին

Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ցույց իրականացնող քաղաքացիներին ոստիկանության աշխատակիցները հեռացրել են դեպի Հանրապետության հրապարակի շատրվաններ՝ արգելելով մոտենալ գործադիրի շենքին, որտեղ ընթանում է կառավարության հերթական նիստը։ Ոստիկանները կենդանի պատ են կազմել կառավարության շենքի շուրջ և նույնիսկ անցորդներին են արգելել անցնել շենքի մոտով։

Ցուցարարներին մոտեցել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատողները, զրուցել նրանց հետ, ապա հեռացել։

Ցուցարարների կողքին են նաև ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Լարիսա Ալավերդյանն ու Ստյոպա Սաֆարյանը։ Վերջինիս խոսքերով՝ եթե այս կերպ իշխանություններն անտեսում են ժողովրդի խնդիրները, հարց է առաջանում՝ ո՞ւմ հարցերն են նրանք այս պահին քննարկում կառավարության նիստում:

Այս խորագրի վերջին նյութերը