Հոկտեմբեր 25-ին ՀՀ Ազգային ժողովում քննարկման դրվեցին և առաջին ընթերցմամբ ընդունվեցին «Գույքի հարկի մասին» և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներում առաջարկված փոփոխությունները Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն գույքի և հողի հարկերից ազատելու վերաբերյալ:
Այս առնչությամբ հասարակության մեջ, լրատվամիջոցներում ընթացող քննարկումների և հնչող քննադատության առիթով հարկ ենք համարում տեղեկացնել հետևյալը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ողջունում է օրենքներում համապատասխան այդ փոփոխությունների որդեգրումը, ինչն արտահայտությունն է Մայր եկեղեցուն հայ ժողովրդի կյանքում դարերի հոգևոր առաքելության իրականացման ճանապարհին հայրենի պետության կարևոր զորակցության:
Ինչ վերաբերում է ԱԺ-ին ներկայացված Մայր Աթոռի անշարժ գույքի հրապարակված աշխատանքային ցուցակին և դրանում տեղ գտած տարակուսանք առաջացնող անուններով կառույցներին, ապա դրանք ներկայացված են այն անվանումներով, որոնցով փոխանցվել են եկեղեցուն կամ ձեռք բերվել և դեռ արձանագրված են ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում: Նշյալ կառույցներն այսօր եկեղեցու կողմից օգտագործվում են հոգևոր-կրթական, սոցիալական բարեգործական տարբեր նպատակներով։
Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին շահութաբեր ձեռնարկություններ չունի, և Մայր Աթոռի եկամուտները գոյանում են մոմի, հոգևոր գրականության վաճառքի, ազգային հաստատությունների ու անհատների բարերարությունների շնորհիվ:
Մայր Աթոռը՝ իրեն պատկանող տարածքների մասին