Լրահոս

27.10.2011 13:07


ՀՀ ոստիկանություն. «Հավաքի մասնակիցներին առաջարկվել է հավաքն անցկացնել ՀՀ կառավարության շենքին հարող տարածքում»

Կառավարության բնականոն գործունեությունն ապահովելու, ինչպես նաև հնարավոր իրավախախտումները կանխելու և խափանելու, հավաքի իրավախախտ մասնակիցների նկատմամբ ուժի գործադրումը հնարավորինս բացառելու նկատառումներով` ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ  հոդվածի 1-ին մասի 4-րդ և «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետերով և 12-րդ հոդվածով, սույն թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ոստիկանությունը ՀՀ կառավարության  նստավայրի առջև կազմակերպված հավաքի մասնակիցներին առաջարկել է հավաքն անցկացնել ՀՀ կառավարության շենքին հարող տարածքում:

ՀՀ ոստիկանության կողմից հաշվի է առնվել այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության նախորդ նիստերի ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության նստավայրի առջև կազմակերպված հավաքի մի խումբ մասնակիցներ, որոնք վերստին ժամանում էին հավաքի վայր, պարբերաբար և տևական ժամանակահատվածի ընթացքում խոչընդոտել են Կառավարական տուն 1 շենք ազատ մուտքն ու ելքը, ինչպես նաև թույլ են տվել անպարկեշտ, վիրավորական արտահայտություններ, սադրել բախումներ ոստիկանության ծառայողների և հավաքի մասնակիցների միջև:

ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը