Լրահոս

27.10.2011 11:43


Երվանդ Բոզոյանը իրատեսական չի համարում ԼՂ հիմնահարցի գործընթացի տեղափոխումը ՄԱԿ

Երվանդ Բոզոյանը իրատեսական չի համարում ԼՂ հիմնահարցի գործընթացի տեղափոխումը ՄԱԿ

–ԵԱՀԿ Մինսկի խումբը չի ողջունում, որ բանակցային գործընթացի այս ձևաչափը փոխարինվի և տեղափոխվի ՄԱԿ,– խոսելով Ադրբեջանի՝ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալու հետևանքով Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցային ձևաչափի փոփոխության հնարավորության մասին՝ ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։

Ըստ քաղաքագետի՝ բանակցությունների այս ձևաչափը կպահպանվի, քանի որ Մինսկի խումբը նախագահող պետություններից ոչ ոք չի ողջունում, որ փոփոխվի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի բանակցությունների ձևաչափը։

«Ադրբեջանը հասկանում է, որ Մինսկի խումբն այլընտրանք չունի, սակայն այլընտրանքներ ցույց տալով՝ ամեն կերպ փորձում է ճնշումներ գործադրել ՄԽ կառույցի վրա, որպեսզի վերջինս փոխի իր հավասարակշռված քաղաքականությունը հօգուտ Ադրբեջանի»,–ընդգծել է բանախոսը՝ նշելով, որ իրատեսական չի համարում ԼՂ հիմնահարցի գործընթացի տեղափոխումը ՄԱԿ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը