Քաղաքական

19.10.2023 15:58

ՔՊ-ական պատգամավորը կա՛մ ստում է, կա՛մ իրենց նախընտրական ծրագիրը չի կարդացել (լուսանկար)

ՔՊ-ական պատգամավորը կա՛մ ստում է, կա՛մ իրենց նախընտրական ծրագիրը չի կարդացել (լուսանկար)

Ազգային ժողովում հոկտեմբերի 18-ին ճեպազրույցի ժամանակ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մեղադրեց ռուս խաղաղապահներին և ասաց, որ 2020 թվականի պատերազմից հետո ԼՂ-ում անվտանգության երաշխավորը եղել են ռուս խաղաղապահները:

Լրագրողները հիշեցրին, որ պաատերազմից հետո՝ 2021 թվականի հունիսին, արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելով՝ ՔՊ-ն գրել էր նախընտրական ծրագրում, որ շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը։ Խանդանյանը պատասխանեց․ «Անվտանգության երաշխավորի մասին չի եղել, ասել է, որ հետամուտ կլինի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը»:

Եվ այսպես, բացում ենք «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցության նախըտրական ծրագրի «Արցախի հիմնախնդիր» բաժինը․ այնտեղ գրված է․ «Հայաստանի Հանրապետությունը շարունակելու է լինել Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը և շարունակելու է աշխատել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ»։

Ծրագրում նաև նշված է․ «Խորացնելու ենք համագործակցությունը Արցախի հետ անվտանգային և ռազմական ոլորտներում: Մենք գործուն օժանդակություն ենք ցուցաբերելու Արցախին՝ Պաշտպանության բանակի վերակառուցման ու արդյունավետության բարձրացման գործընթացում»:

Արցախի պաշտպանության բանակի վերակառուցում խոստացած ՀՀ իշխանությունը ընտրություններից անմիջապես հետո՝ օգոստոս ամսին, Արցախից հանեց հայկական զորքն ու զինտեխնիկան։

Այս ծրագրով ՔՊ-ն մասնակցել է ընտրության ու ձևավորել կառավարություն, բայց խոստումները ոչ միայն թողել է թղթի վրա, այլև ուրանում է դրանք։

Արձանագրենք, որ ՔՊ-ական պատգամավորը կա՛մ ստեց կամ տեղյակ չէ իրենց կուսակցության նախընտրական ծրագրից։

Հետևյալ հղմամբ կարող եք մուտք գործել ՔՊ նախընտրական ծրագիր, այնտեղ բազմաթիվ այլ դրույթներ ևս կան, որոնք այդ կուսակցությունը տապալել է։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։