Լրահոս

27.10.2011 12:45


Հոկտեմբերի 27–ի ուղղորդողներին ՀՀԿ խմբակցության ղեկավարը երկրից դուրս է տեսնում

Հոկտեմբերի 27–ի ուղղորդողներին ՀՀԿ խմբակցության ղեկավարը երկրից դուրս է տեսնում

Այսօր՝ մինչ խորհրդարանի աշխատանքներն սկսելը, պատգամավորները ծաղիկներ են դրել 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերի հիշատակին։ Խորհրդարանն իր աշխատանքն սկսել է հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգելով:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ասել է, որ այսօր ոգեկոչում են այդ ոճրագործությանը զոհ գնացած, մեր երկրի պետականության, անկախության կայացման գործում խոշոր ներդրում ունեցած պետական, քաղաքական գործիչներ, ազգային հերոսներ Կարեն ԴեմիրճյանիՎազգեն Սարգսյանի և մյուս նվիրյալների հիշատակը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ հույս է հայտնել, որ կգա մի օր, երբ կիմանանք այդ ոճրագործության ուղղորդողներին, թե աշխարհի որ ծայրից էր այդ ողբերգությունը կազմակերպվել։

Իհարկե, հանցագործներն այստեղ են, բայց ուղղորդողներին հարկավոր է գտնել դրսում,–«7օր»–ի հարցին ի պատասխան՝ ասել է Գ. Սահակյանը,–սովորաբար նման հանցագործությունները հնարավոր է լինում բացահայտել ավելի ամուր հիմքեր ունեցող պետություններում, իսկ մենք նորանկախ պետություն ենք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը