Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն կուսակցության կանոնադրությունում կատարված փոփոխությունների և լրացումների պետական գրանցումն իրականացվում է կուսակցության պետական գրանցման համար «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված ընթացակարգով, ուստի Կուսակցության ատենապետ Է. Անտինյանի կողմից նոր խմբագրությամբ կանոնադրության պետական գրանցման համար ներկայացված դիմումը պետք է ստորագրված լինի Կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի անդամների կողմից՝ նրանցից յուրաքանչյուրի անձնագրային տվյալների և բնակության վայրի նշումով, որն Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի պահանջն է(ի լրումն տեղեկացվում է, որ ՀՀ արդարադատության նախարարին ուղղված Ձեր դիմումում նշել եք, որ Կուսակցության Հանրապետական վարչության անդամների լիազորությունները 2011թ. փետրվարի 21-ին դադարել են)։
Ներկայացված Կուսակցության 19-րդ արտահերթ համագումարի երկրորդ նիստի արձանագրությունից քաղվածքը չի բովանդակում արձանագրության կազմման օրը, որն «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» կետի պահանջն է։
Ներկայացված արձանագրությունից քաղվածքի համապատասխանությունը բնօրինակին հաստատված չէ Կուսակցության գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ, որն «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ կետի 3-րդ պարբերության պահանջն է։
Ներկայացված չէ Կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի գտնվելու վայրի հասցեն և պարբերական մամուլի օրինակը, որտեղ հրապարակվել է Կուսակցության համագումարի անցկացման տեղի և ժամի մասին լրատվություն, որն Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխանաբար 5-րդ և 6-րդ կետերի պահանջներն են։
Ներկայացված կանոնադրության օրինակների էջերը ստորագրված չեն Կուսակցության լիազորած անձի կողմից, որն Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի պահանջն է։
Ներկայացված կանոնադրության օրինակների տիտղոսաթերթը չի համապատասխանում ՀՀ արդարադատության նախարարի 17.03.2011թ. թիվ 31-Ն հրամանով հաստատված ձևին։
Կանոնադրության 51-րդ հոդվածը հակասում է Օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջին։
Լրացուցիչ տեղեկացնում եմ, որ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն պետական գրանցման վկայականը պետք է պարունակի նշում հերթական ներդիրը տալու մասին, սակայն Հարություն Առաքելյանի կողմից ներկայացված դիմումներից պարզ է դառնում, որ Կուսակցության պետական գրանցման վկայականը գտնվում է Կուսակցության հանրապետական ատենադպիր Կ.Կակոյանի մոտ։
Համաձայն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի ակտը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով։
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
ՀՌԱԿ-ի նոր խմբագրությամբ կանոնադրության գրանցումը մերժվել է
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը մերժել է ՀՌԱԿ-ի նոր խմբագրությամբ կանոնադրության գրանցումը՝ ղեկավարվելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով, «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք) և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով։ Վերադարձվել են պետական տուրքի վճարման անդորրագիրը (N 00006480) և կանոնադրության 2 օրինակները:
Մերժման հիմքերն են.