Քաղաքական

19.10.2023 09:55

Իշխանությունների «սրտի գործարարը» հիմա էլ գրավում է օղու արտադրության ոլորտը․ «Փաստ»

Իշխանությունների «սրտի գործարարը» հիմա էլ գրավում է օղու արտադրության ոլորտը․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայկական արտադրության, այսպես կոչված, «էլիտար» կամ «պրեմիում դասի» ալկոհոլային խմիչքների շուկայում նորեկներից մեկը դարձել է ամենաշատ պահանջարկ ունեցողը: Խոսքը «Նալբանդյան» օղիների մասին է:

Հաշվի առնելով խմիչքի անունը և այն, որ Հայաստանում պատահականություններ, որպես կանոն, չեն լինում, «Փաստ» թերթը փորձեց հասկանալ, թե նշյալ օղիներն ինչ կապ ունեն գործարար Նարեկ Նալբանդյանի հետ: Պարզվեց՝ մեր կասկածներում չէինք սխալվել, և ամենաուղիղ կապն ունեն. հենց նրան է պատկանում այդ խմիչքն արտադրող ձեռնարկությունը, որը գտնվում է Չարենցավան քաղաքում:

Ստացվում է՝ գործող իշխանությունների «սրտի գործարարը», որը բազմաթիվ բիզնեսներ և գործարաններ ունի, հիմա էլ անցել է օղու արտադրության»:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։