Աշխարհ

18.10.2023 19:47


Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգի հեռանկարները

Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգի հեռանկարները

Ջիդդայում այսօր՝ հոկտեմբվերի 18-ին, կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվականները:

Հաղորդվում է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը տեղի է ունեցել Ջիդդայում Իսլամական համագործակցության կազմակերպություն գործադիր կոմիտեի նախարարների մակարդակով արտահերթ նիստի շրջանակներում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների օրակարգը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հարցերը, տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները, ինչպես նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ օրակարգի հեռանկարները:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը