Քաղաքական

18.10.2023 19:13

Ամուսնուս նշանակել եմ օգնական, որ դրսում չմնա, այլ ինձ ԱԺ-ում սպասի. ՔՊ պատգամավոր

Ամուսնուս նշանակել եմ օգնական, որ դրսում չմնա, այլ ինձ ԱԺ-ում սպասի. ՔՊ պատգամավոր

Իմ ամուսինը Ազգային ժողովից գումար չի ստանում, իմ ամուսինը Ազգային ժողովում գրանցված է՝ որպես հասարակական հիմունքներով օգնական, իմ օգնական, դա որևէ դրամ չի վարձատրվում, անգամ դա աշխատանքային ստաժ չի համարվում։

Այս մասին այսօր խորհրդարանում News.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը՝ անդրադառնալով մամուլում տեղ գտած այն տեղեկությանը, թե Պալյանն իր ամուսնուն նշանակել է որպես ԱԺ-ում իր օգնական։

Իսկ թե ինչու է նա ամուսնուն հասարակական հիմունքներով օգնական նշանակել, Պալյանն այսպես բացատրեց․

«Իմ ամուսինը հասարակական հիմունքներով օգնական է գրանցված միայն այն պատճառով, որ ես մարզից ընտրված պատգամավոր լինելով՝ հաճախ եմ լինում Շիրակի մարզում և Գյումրիում, և երբ տեղափոխվում եմ Երևան, իմ ամուսինն է ինձ բերում Ազգային ժողով։ Որպեսզի շենքի դրսում չսպասի, դա ուղղակի իրեն հնարավորություն է տալիս մուտք գործել ԱԺ շենք և իմ աշխատասենյակում սպասել, մինչև ես աշխատանքս ավարտեմ, և վերադառնանք մարզ կամ մեր այլ գործի։ Դա էլ ոչ շատ հաճախ է լինում, ուղղակի դա է նպատակը»,-ասաց նա:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։