Հարցազրույց

18.10.2023 12:04


Ռուսական միջնորդությունը կհանգեցնի Հայաստանի տարածքային կորուստների դադարեցմանը. Վասիլի Կոլտաշով (տեսանյութ)

Ռուսական միջնորդությունը կհանգեցնի Հայաստանի տարածքային կորուստների դադարեցմանը. Վասիլի Կոլտաշով (տեսանյութ)

Քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի միջնորդության նշանակությունը հայ-ադրբեջանական հակամարտությունում:

«Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է կազմակերպել Բաքվի և Երևանի բանակցությունները։ Ռուսաստանը հիմա ձգտում է, նախ և առաջ, հայ հասարակությանը ցույց տալ, որ եթե միջնորդությունը իրականացվի Ռուսաստանի կողմից, եթե հայ հասարակությունը չմերժի այդ միջնորդությունը, ապա դա կհանգեցնի Հայաստանի տարածքային կորուստների դադարեցմանը և հնարավոր կլինի իրավիճակը վերահսկողության տակ պահել։ Որովհետև արևմտյան արբիտրաժը հանգեցրել է նրան, որ ամբողջությամբ վերացվել է Արցախը, վերացվել են այնտեղ խաղաղապահների գտնվելու հիմքերը և կորել են հավասարակշիռ միջանցքների համակարգ կառուցելու հնարավորությունները, երբ Հայաստանի տարածքով միջանցքը լրացվում է ադրբեջանական տարածքով միջանցքով, օրինակ, ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո»,-ասել է Կոլտաշովը:

«Հիմա Ալիեւը հնարավորություն է ունենում, ժամանակ առ ժամանակ, ի պատասխան, իբր թե կրակող հայ սահմանապահների կամ իբր նրանց կողմից իրականացվող ինչ-որ դիվերսիաների՝ տարածքներ խլել Հայաստանից։ Ըստ էության, եթե այժմ բաց սահմանների հասանելիության միջազգային սկզբունքի հիման վրա Ադրբեջանը ֆիզիկապես միջանցք բացի դեպի Նախիջևան, ապա Փաշինյանը ստիպված կլինի նորից նստել բանակցությունների, սկսել բացատրվել, հանձնել Հայաստանի ամբողջ շրջաններ, ինչ-որ թուղթ ստորագրել, իսկ հետո Ալիևը պահանջներ կներկայացնի ոսկու հանքերի վերաբերյալ, որոնք ադրբեջանական տարածքում մշակվել են հայ զինվորականների և գործարարների կողմից երկար տարիներ, կհաշվի բոլոր վնասները և կրկին պահանջներ կներկայացնի Հայաստանին։

Հետո հանկարծ կկրակեն հայ սահմանապահները, և ադրբեջանցի զինվորականներն, ասես, ստիպված կլինեն դրան պատասխանել՝ պարզապես զբաղեցնելով Հայաստանի ևս մի քանի շրջան։ Հետո Փաշինյանը կնստի բանակցությունների սեղանի շուրջ՝ ինչ-որ տեղ Ֆլորենցիայում, կստորագրի ևս մեկ թուղթ, որը վերջնականապես վերջակետ կդնի մի գործում, որտեղ արդեն, օբյեկտիվորեն, բազմակետ կա, իսկ Ադրբեջանը, պարզապես, առաջ է շարժվելու։ Ուստի, եթե հայ ժողովուրդը չի հասկանում Ռուսաստանի միջնորդության կարևորությունը, ապա Ալիևը որոշ ժամանակ անց դա կբացատրի»,-եզրափակեց քաղաքագետը։

Այս խորագրի վերջին նյութերը