Աշխարհ

18.10.2023 08:31


Թել Ավիվում օդային տագնшպի պատճառով Շոլցի պատվիրակությունը լքել է ինքնաթիռը և պառկել գետնին (տեսանյութ)

Թել Ավիվում օդային տագնшպի պատճառով Շոլցի պատվիրակությունը լքել է ինքնաթիռը և պառկել գետնին (տեսանյութ)

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի պատվիրակությունը ստիպված է եղել լքել կառավարական ինքնաթիռը Թել Ավիվից Եգիպտոս թռիչքից առաջ, քանի որ քաղաքում օդային տագնապ է հայտարարվել։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ DPA գործակալությանը հղումով։

«Երեքշաբթի երեկոյան կանցլեր Օլաֆ Շոլցի պատվիրակությունն անսպասելի ստիպված է եղել լքել ինքնաթիռը Թել Ավիվից Կահիրե թռիչքից առաջ հրթիռային տագնապի պատճառով։ Ուղևորներին խնդրել են օդանավակայանում պառկել գետնին օդանավակայանում»,-հայտնում է գործակալությունը։

Աղբյուրը՝ Tert.am

Այս խորագրի վերջին նյութերը