ՄԱԿ–ի ԱԽ–ը կարող է դադարեցնել Լիբիայի ոչ թռիչքային գոտին
ՄԱԿ–ի Անվտանգության խորհուրդն արդեն այսօր կարող է դադարեցնել Լիբիայի օդային տարածքի ոչ թռիչքային գոտին։ Ինչպես փոխանցել է կազմակերպության մամլո ծառայությունը, այսօր եերկոյան ՄԱԿ–ի ԱԽ–ը Լիբիայի վերաբերյալ նիստ կանցկացնի։ Ըստ «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ի՝ նիստի ժամանակ քվեարկության կդրվի ոչ թռիչքային գոտու դադարեցման հարցը։
Լիբիայում ոչ թռիչքային գոտու սահմանման մասին 2011թ. մարտի 17–ի որոշումը ընդունվել էր համաձայն 1973թ, բանաձևի, որը և ՆԱՏՕ–ի կողմից ռազմական գործողություններ սկսելու պատճառ դարձավ Լիբիայի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու պատրվակով։
«Քանի որ Լիբիայում ոչ թռիչքային գոտու մասին որոշումը կայացրել է ՄԱԿ—ի Անվտանգության խորհուրդը, դրա դադարեցման որոշումը նույնպես պետք է կայացնի նա»,–ասել է ՄԱԿ–ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը։
ՄԱԿ–ի ԱԽ–ը կարող է դադարեցնել Լիբիայի ոչ թռիչքային գոտին