Քաղաքական

16.10.2023 17:42


Իսրայելը շարունակում է զինել Ադրբեջանին` ՀՀ-ի վրա հարձակվելու համար. Սինել

Իսրայելը շարունակում է զինել Ադրբեջանին` ՀՀ-ի վրա հարձակվելու համար. Սինել

Հոկտեմբերի 13-ին Իսրայելից զենքով բեռնված հերթական ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադրբեջանում։

Այդ մասին X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում հայտնել է ամերիկացի լրագրող, հակամարտությունների կարգավորման հետազոտությամբ զբաղվող Լինդսի Սնելը։

Նրա կարծիքով, այդ զենքերը նախատեսված են Հայաստանի վրա հարձակվելու համար։

«Միևնույն ժամանակ, ամերիկացի հարկատուները զենք են ուղարկում Իսրայել՝ Գազայի վրա հարձակվելու համար։ Չնայած իր տարածքում պատերազմին, Իսրայելը կատարում է իր պայմանագրային պարտավորությունները»,-գրել է նա։

Աղբյուրը` hraparak.am

Այս խորագրի վերջին նյութերը