Տիգրան Սարգսյանը Պարույր Հայրիկյանին,Արտաշես Գեղամյանին և Խոսրով Հարությունյանին հեղինակավոր գործիչներ է համարել
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Պարույր Հայրիկյանը հնարավոր է համարել ՀՀԿ–ի հետ համագործակցությունը, իսկ մյուս կողմից էլ մամուլում տեղեկություններ են պտտվում, որ Արտաշես Գեղամյանն ու Խոսրով Հարությունյանը նույնպես կարող են հայտնվել ՀՀԿ–ի նախընտրական ցուցակում։ Հարցին, թե արդյոք այս մարդիկ ի՞նչ կարող են տալ ՀՀԿ–ին՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանել է, թե բացի այս երեք անձնացից ինքը կարող է ևս տասնյակ անուններ տալ, որոնք ցանկություն ունեն համագործակցել ՀՀԿ–ի հետ։
–Մենք նույնպես պատրաստ ենք համագործակցել նրանց հետ, որովհետև մեր թիմի ղեկավարը՝ Սերժ Սարգսյանը, բազմիցս հայտարարել է այն մասին, որ ՀՀԿ–ն համախմբող է և այն մարդիկ, որոնք պատրաստ են մեզ հետ համագորակցելու մեր երկրի ապագան կառուցելու գործում՝ մենք նույնպես պատրաստակամ ենք,–ասել է նա։
Ըստ Տիգրան Սարգսյանի՝ Պարույր Հայրիկյանը Արտաշես Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը մեծ հեղինակություն ունեցող քաղաքական գործիչներ են։
Հարցին, թե եթե հեղինակություն ունեցող են՝ ինչո՞ւ քվեներ չստացան ընտրություններում՝ նա պատասխանել է, թե ժամանակին Չերչիլն ու դը Գոլն էլ չեն ընտրվել։

7or.am