Լրահոս

26.10.2011 18:27


ՀՀ վարչապետ. «Մենք ՀՀԿ–ի կյանքում նոր մշակույթ ենք ձևավորում»

ՀՀ վարչապետ. «Մենք ՀՀԿ–ի կյանքում նոր մշակույթ ենք ձևավորում»

Այսօր խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ադրադարձել է այցելությունների ժամանակ իր կողմից ՀՀԿ–ի տոմսեր բաժանելու և ասել, որ դա կուսակցական շինարարության նորմալ գործ է և գործադիր մարմնի անդամները, երբ որ իրենք են այդ տոմսերը բաժանում, նշանակում է, որ ավելի լուրջ վերաբերմունք ունեն իրենց նոր անդամակցության գործընթացին։

–Մենք ՀՀԿ–ի կյանքում նոր մշակույթ ենք ձևավորում,– ասել է Տ. Սարգսյանը՝ նշելով, որ կուսակցության դիրքերի ամրապնդումը շարունակելու են։

Ինչ վերաբերում է կոալիցիայի ներսում տեղի ունեցող խմորումների մասին խոսակցություններին, Տ. Սարգսյանն ասել է.

–ՀՀԿ–ն այսօր այն կուսակցությունն է, որի շուրջ համախմբվել են կոալիցիոն գործընկերները և ՀՀԿ–ն իր այդ դիրքը ոչ միայն պահպանելու է, այլ նաև զարգացնելու է։ Երբ մենք փետրվարին ստորագրեցինք հուշագիրը, մենք կոալիցիոն գործընկերների հետ այդ սկզբունքը հստակ ֆիքսել ենք՝ մենք համախմբած են ՀՀ նախագահի շուրջ և քաղաքական դաշտում մեր կշռի ավելացնելը չենք անելու մեր գործընկերների հաշվին, այլ փորձելու ենք մեր հեղինակությունը բարձրացնել։ Բոլորի համար ակնհայտ է, որ այդպես էլ լինելու է, որ ՀՀԿ–ն է այն առանցքը, որի շուրջ ձևավորվելու է նոր քաղաքական դաշտ, իսկ այն կուսակցությունները, որոնք մեզ հետ կհամագորածկցեն, կշահեն դրանից, որոնք չեն համագործակցի, դա իրենց գործն է։ Բայց ուզում եմ զգուշացնել նրանց, ովքեր նաև լուրեր են տարածում Հանրապետական կուսակցության մասին, որ չարաչար սխալվում են՝ գնահատելով մեր հնարավորությունները։ ՀՀԿ–ն այսօր  ոչ միայն պահպանելու է իր դիրքերը, այլ ուժեղացնելու է։ Դրա համար կարծում եմ, որ այս ազդակները մենք պարտավոր ենք մեր կուսակցության անունից հաղորդել մեր գործընկերներին, մեր հանրությանը՝ նաև մեր այս հստակ կեցվածքով, սկզբունքներին հավատարիմ մնալով։ Ինչպես ՀՀ նախագահն էր նշում, մենք կամուրջներ ենք կառուցում բոլորի հետ համագործակցության համար, ովքեր կհամագործակցեն, համոզված ենք, որ կշահեն, ովքեր չեն համագործակցի` կհայտնվեն կոտրված տաշտակի առջև։

Հարցին, թե այդ կոտրած տաշտակը ԲՀԿ–ի՞ն էր ուղղված, Տ. Սարգսյանն արձագանքել է.

–Ես կարծում եմ նոր առիթ եմ ձեզ համար տալիս տասնյակ հոդվածներ գրելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը