Տիգրան Սարգսյան. «Ես եկեղեցապատական տարածքների նախանական ցանկերից տեղյակ չեմ»
ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայ առաքելական սուրբ եկեղեցուն պատկանող գույքի համար հարկային արտոնություններ նախատեսող օրենսդրական փոփոխությունը, որն առաջարկել էր ՀՀ կառավարությունը։ Ըստ այդմ՝Հայաստանյայցառաքելականեկեղեցուն սեփականությանևանհատույցմշտական օգտագործմանիրավունքովպատկանող արհեստանոցները,դրանցզբաղեցրածուհատկացված հողատարածքներնազատվում են գույքահարկիցևհողի հարկից:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադռնալով դրան ասել է, թե արդեն վաղուց պետք էր եկեղեցու գույքը պաշտոնապես վերադարձնել եկեղեցուն։
–Այստեղ ոչ մի արտառոց բան չկա, օրենքը պետք է այդ հնարավորությունը ստեղծի։ Համայնքները ֆինանսական վնասներ չեն կրելու, որովհետև հաշվարկները, որը կատարել է տարածքային կառավարման նախարարությունը ցույց է տալիս, որ այսօր այդ կալավածքներ վարձկալությունը չնչին գումարներ է կազմում և ֆինանսական վնաս չի լինի,–ասել է նա։
Հարցին, թե այդ տարածքներում ներառված են ֆուտբոլիդաշտեր,մարզադաշտեր,սպորտային համալիրներ,ճաշարաններ,սրճարաններ,հանգստյանտներ,առողջարաններ,կինոթատրոններ,խանութևտաղավարներ,արտադրամասեր,կոմբինատներ,արհեստականլիճևլճիտակգտնվողմառաններ,բնակելիտներ,բնակարաններ,առանձնատներ,արոտավայրերևայլն, արդյոք եկեղեցուն անհրաժե՞շտ են դրանք՝ Տիգրան Սարգսյանը պատասխանել է.
–Եկեղեցուն ոչ անհարաժեշտ տարածքների ներառումն այդ ցուցակի մեջ բացառվում է։ Այլ օբյեկտներ չեն լինելու։ Ցանկերը քննարկվել են կառավարությունում։ Նախնական ցանկերից ես տեղյակ չեմ։ Ես տեղյակ չեմ՝ դրա համար գնահատականներ չեմ կարող տալ։ Կառավարությունը ցանկերը կհաստատի միայն օրենքի ընդունումից հետո,–ասել է նա։
Ըստ Տիգրան Սարգսյանի՝ այս նախագիծը նոր չի և այն քննարկվում է արդեն երկուս ու կես տարի։
–Քննարկվում էր, որ եկեղեցուն պատականող գույքը վերադարձվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, որպեսզի նա դառանա սեփականատեր, որպեսզի կադաստրում գրանցվի սեփականության իրավունքը և կարողանան իրավական գործողություններ իրականցնեն այդ գույքի նկատմամբ։ Հենց այս ճանապարհով էլ գնում ենք և այս օրիանգծի ընդունումը հնարավորություն կտա սեփականության վկայական տարամադրել Մայր աթոռ Սբ. Էջմիածնին,–ասել է նա։
Տիգրան Սարգսյան. «Ես եկեղեցապատական տարածքների նախանական ցանկերից տեղյակ չեմ»
ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց Հայ առաքելական սուրբ եկեղեցուն պատկանող գույքի համար հարկային արտոնություններ նախատեսող օրենսդրական փոփոխությունը, որն առաջարկել էր ՀՀ կառավարությունը։ Ըստ այդմ՝Հայաստանյայց առաքելական եկեղեցուն սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող արհեստանոցները, դրանց զբաղեցրած ու հատկացված հողատարածքներն ազատվում են գույքահարկից և հողի հարկից:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադռնալով դրան ասել է, թե արդեն վաղուց պետք էր եկեղեցու գույքը պաշտոնապես վերադարձնել եկեղեցուն։
–Այստեղ ոչ մի արտառոց բան չկա, օրենքը պետք է այդ հնարավորությունը ստեղծի։ Համայնքները ֆինանսական վնասներ չեն կրելու, որովհետև հաշվարկները, որը կատարել է տարածքային կառավարման նախարարությունը ցույց է տալիս, որ այսօր այդ կալավածքներ վարձկալությունը չնչին գումարներ է կազմում և ֆինանսական վնաս չի լինի,–ասել է նա։
Հարցին, թե այդ տարածքներում ներառված են ֆուտբոլի դաշտեր, մարզադաշտեր, սպորտային համալիրներ, ճաշարաններ, սրճարաններ, հանգստյան տներ, առողջարաններ, կինոթատրոններ,խանութ և տաղավարներ, արտադրամասեր, կոմբինատներ, արհեստական լիճ և լճի տակ գտնվողմառաններ, բնակելի տներ, բնակարաններ, առանձնատներ, արոտավայրեր և այլն, արդյոք եկեղեցուն անհրաժե՞շտ են դրանք՝ Տիգրան Սարգսյանը պատասխանել է.

7or.am