Տ. Սարգսյան. «ԱԺ ամբիոնից նպատակահարմար չէ հայ–վրացական հարաբերությունների ամրապնդմանը չնպաստող արտահայտություններ անել»
Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը հարց է բարձրացրել Վրաստանի նախագահի շուրթերից Հայաստանի հասցեին հնչող ոչ կոռեկտ արտահայտությունների վերաբերյալ և մեկնաբանություններ խնդրել՝ հիշեցնելով վերջերս Վրաստանի կառավարման էֆեկտիվությանը նվիրված քննարկմանը Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքի կապակցությամբ Սահակաշվիլիի արտահայտությունը, թե եթե իրենց կառավարությունը լիներ, արդյոք երկու ժամում չէ՞ր մաքրի տարածքը։
Հարցին ի պատասխան՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ քաղաքական գործիչների հայտարարությունների մեկնաբանություններում պետք է լինել շատ ուշադիր և մինչև որևէ մեկնաբանության տալը մանրակրկիտ ուսումնասիրել հարևան երկրի նախագահի հայտարարությունը։
Նա նշել է, որ ԱԺ ամբիոնից նպատակահարմար չէ այնպիսի արտահայտություններ հնչեցնել, որոնք չեն նպաստում հայ–վրացական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը՝ հավելելով, որ ՀՀ կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի հարևան երկրի հետ մեր հարաբերությունները խորանան և զարգանան։
Ի հավելումն վարչապետի պատասխանի՝ Շ. Թորոսյանը նշել է, որ հավասարակշռությունն ու կոռեկտությունը պետք է երկկողմանի լինեն։

7or.am