Արմեն Մարտիրոսյան. «ԱԳԼՃԿ–ների 500 դրամ «թեյավճարները» ստվերային եկամուտ են»
Այսօր ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» կուսակցության խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը բարձրաձայնել է գազալցակայաններում 500 դրամ ավելի գանձվող գումարի մասին.
–Դա թեյավճար չէ. որևէ տեղ նման բան չկա, թող կառավարությունը չպատասխանի, թե դա թեյավճար է։ Որովհետև թեյավճարն աշխատողին է մնում, իսկ այդ գումարները գնում են հենց սեփականատիրոջ գրպանը։ Խնդիրն ունի երկու կողմ՝ ֆինանսական, որովհետև, ըստ երևույթին, այդ գումարները ստվերային եկամուտ են, երկրորդ՝ անվտանգության, որովհետև այն գազալցակայանները, որտեղ 500 դրամ ավելի եք վճարում, ճնշումը հասցնում են 250–270–ի այն դեպքում, երբ բալոններն ընդամենը 200–ի համար են նախատեսված։ Դատախազությունը, հարկային մարմիններն ինչո ՞ւ ուշադրություն չեն դարձնում, ի՞նչ է իրենց գործի անունը, որ այսօր բացահայտ ստվերը ծաղկում է, ու ոչ մի բան չի ձեռնարկվում։
Կառավարության կողմից հարցին պատասխանել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը.
–Ձեր բարձրացրած խնդիրն առկա է։ Հենց այդ խնդիրը լուծելու համար, ինչպես գիտեք, կառավարությունն ընդունեց համապատասխան տեխնիկական կանոնակարգ, որն ուժի մեջ մտավ ապրիլի մեկից։ Համաձայն կանոնակարգի՝ գազալցակայաններում պետք է տեղադրվեն այդ դիսպերսիոն հաշվիչները, որոնք, ըստ էության, խնդիրը լուծում են, այսինքն՝ մենք այստեղ հեծանիվ չենք հորինելու, մենք անելու ենք այն, ինչ ամբողջ աշխարհն է անում։ Հստակ հաշվառում է կատարվելու, և կլինեն ընդունված տեխնիկական կանոնակարգին համապատասխան պահանջներ։ Հիմա արդեն օրենսդրական դաշտն առկա է, մենք արդեն կոնկրետ գործողություններ ենք անում. մեր շուկայի վերահսկողության տեսչությունը սեպտեմբերից պարտադրում է տեղադրել համապատասխան հաշվիչներ, և մենք հետամուտ ենք լինելու, որ բոլոր այդ պահանջները կատարվեն։ Ունենք մոտավորապես 400 ԱԳԼՃԿ, որոնցից այս պահի դրությամբ արդեն մոտ 100–ը տեղադրել է։ Կարծում եմ՝ մենք առաջիկա ամիսներին կկարողանանք որակական փոփոխություններ իրականացնել։
Արմեն Մարտիրոսյանը, արձագանքելով հնչած պատասխանին, ասել է.
–Իսկ այս ամբողջ ժամանակահատվածում ինչքա՞ն գումար է ձախ գնացել, դա անպատի՞ժ է մնալու ինչպես միշտ, ինչպես բարի ավանդույթ։
–Օրենսդրական խնդիրը լուծված է, հիմա մենք հստակ իրականացնում ենք կառավարության որոշումը։

7or.am