Լրահոս

26.10.2011 17:42


Վիկտոր Դալլաքյանն առաջարկում է ամորձատել մանկապիղծներին ու տարեցների նկատմամբ սեռական բռնություն գործադրածներին

ԱԺ–կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն անդրադառնալով ՀՀ–ում  երիտասարդների կողմից տարեցների հանդեպ սեռական բռնություն գործադրելու դեպքերի շատացմանը՝ ասել է.

–2009–ին գրանցվել է   սեռական հանցագործությունների   53  դեպք, այժմ՝  73։ Այսինքն, աճ կա։ Նման պայմաններում ես առաջարկում եմ, որ ՀՀ օրենսդրության մեջ նոր մոտեցում մտցվի, որով մանկապիղծների և մեծահասակների հանդեպ սեռական բնույթի բռնություն գործադրողների՝ սեռական մոլագարների նկատմամբ սահմանվի ամորձատում, ինչպես շատ եվրոպական երկրներում։ Ի՞նչ կարծիք ունի այս մասին կառավարությունը։

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասել է, որ այս հարցն ավելի շատ բարոյական է, և պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել՝ որտեղ ենք բացթողում արել, և ինչ միջավայրում են մեծացել տվյալ անձինք։

–Մենք պատրաստ ենք իրավական դաշտում քննարկել այդ մեթոդի կիրառման արդյունավետությունը և հստակ մեթոդներ գտնել, սակայն նշեմ, որ թեև որոշ երկրներում դա իր դրական արդյունքը տվել է, մեզ մոտ արդյոք արդյունավետ կլինի՞,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը