Աշխարհ

14.10.2023 09:00


Գազայի հատվածում Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով 1990 պաղեստինցի է զոհվել, այդ թվում՝ 614 երեխա

Գազայի հատվածում Իսրայելի հասցրած հարվածների հետևանքով 1990 պաղեստինցի է զոհվել, այդ թվում՝ 614 երեխա

Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը գերազանցել է 1900-ը, վիրավորում է ստացել 7696 մարդ։

Այս մասին իր թելեգրամյան ալիքում հայտնել է Պաղեստինի առողջապահության նախարարությունը։

«Գազայի հատվածում Իսրայելի շարունակական ագրեսիայի հետևանքով զոհերի թիվը հասել է 1990-ի, զոհերի թվում կա 614 երեխա և 370 կին։ Վիրավորում է ստացել 7696 մարդ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը