Աշխարհ

13.10.2023 13:47


ՀԱՊԿ զորքերի պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա է․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ զորքերի պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա է․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ ուժերի պատրաստվածության մակարդակը համապատասխանում է բոլոր անհրաժեշտ պահանջներին, նրանց մարտական պատրաստվածությունը բարձր մակարդակի վրա է, հայտարարել է ռազմաքաղաքական դաշինքին գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ ամփոփելով Ղրղըզստանում անցկացված «Անխախտ եղբայրություն» կարգախոսով զորավարժությունների արդյունքները։

Ղրղըզստանի հյուսիսում գտնվող Բալիկչի քաղաքի մոտ հոկտեմբերի 6-ին մեկնարկած վարժանքները տևել են մեկ շաբաթ։ Դաշինքի անդամ Հայաստանը դրանց չի մասնակցել։

Այս խորագրի վերջին նյութերը