«Ռոյթերս»-ը Վանի երկրաշարժը լուսաբանելիս հիշատակել է նաև հայերի ջարդերի մասին
Հեղինակավոր «Reuters» գործակալությունը Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի մասին տեղեկություններ հաղորդելու ժամանակ որպես լրացուցիչ տեղեկատվություն է ներկայացրել Վան քաղաքի պատմությունը՝ անդրադառնալով նաև թուրքերի կողմից հայերի դեմ իրականացված կոտորածներին ու բռնագաղթին։
Հաղորդագրության մեջ նշվում է.
«Վանը գտնվում է Թուրքիայի հարավ–արևելքում՝ Իրանի և Վանա լճի արանքում։ Այն ունի ավելի քան 1 մլն բնակչություն։ Այնտեղ մեծամասնություն է կազմում քուրդ բնակչությունը։ Այդ վայրերում ապրող մեծ թվով հայեր Առաջին աշխարհամարտի տարիներին կոտորվել և բռնագաղթվել են։ Այդ շրջանում հաճախակի են տեղի ունենում երկրաշարժեր։ 1976թ. տեղի ունեցած երկրաշարժի ժամանակ զոհվել էր 5 291 մարդ, 50 հազ մարդ մնացել էր անտուն»։
Պաշտոնական Անկարան գործակալությունից պահանջել է վերախմբագրել Վանի երկրաշարժի մասին տեղեկությունը։
Իր հերթին թուրքական «Միլլեթ» օրաթերթն անդրադարձել է այդ հարցին՝ որակելով դա որպես «թուրքերի հանդեպ բացահայտ թշնամանքի դրսևորում»։
«Այս ամենը ոչ այլ ինչ է, եթե ոչ թուրքերի դեմ ուղղված թշնամանք։ Կարծես այդ տեղեկությունը ոչ թե «Reuters»–ն է հաղորդել, այլ «Երևան» լրատվական գործակալությունը»,– գրում է «Միլլեթը»՝ ավելացնելով.
«Սակայն «Reuters»–ը թուրքական կողմի հակազդեցության արդյունքում հանել է վերոնշյալ նախադասությունը, և նյութը վերաթողարկվել է»։