Քաղաքական

12.10.2023 11:00


Մանրամասներ՝ Լևոն Քոչարյանի ապօրինի կալանքից (տեսանյութ)

Մանրամասներ՝ Լևոն Քոչարյանի ապօրինի կալանքից (տեսանյութ)

Մենք գործ ունենք բացառիկ զավեշտի հետ, ոչ թե քրեական վարույթի: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Նա որոշ մանրամասներ ներկայացրեց գործից՝ նշելով. «Զավեշտալի իրավիճակ ունենք. Լևոն Քոչարյանը համ ծեծի է ենթարկվել, համ էլ հենց ինքը կալանավորվել է, որևէ կարմիր բերետավոր մինչ այսօր թե՛ Լևոն Քոչարյանի դեպքով, թե՛ առհասարակ որևէ պատասխանատվության չի ենթարկվել։

Որոշ դեպքերով, նաև Լևոն Քոչարյանի խոշտանգելու փաստի առիթով, նախաձեռնվել է քրեական վարույթ, բայց որևէ կարմիր բերետավոր մինչ այս պահը պատասխանատվության չի ենթարկվել, գոնե նվազագույնի տիրույթով որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել»:

Այս խորագրի վերջին նյութերը