Ժիրայր Սեֆիլյան. «Ժողովրդավարական փոփոխությունների հնարավոր է հասնել միմիայն լայն զանգվածների մոբիլիզացման դեպքում»
«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը Գյումրիում խոսել է առաջիկա քաղաքական զարգացումներից և համոզվածություն հայտնել, որ երկրում ժողովրդավարական փոփոխությունների հնարավոր է հասնել միմիայն ժողովրդական լայն զանգվածների մոբիլիզացման դեպքում.
«Մեր երկրում փոփոխություն, դրական փոփոխություն, առավել ևս՝ այս ռեժիմից ազատում ընտրությունների միջոցով իրականացնել հնարավոր չէ: Արաբներն ապացուցեցին, որ բռնատերերից կարելի է ձերբազատվել միայն ժողովրդի կամքի պարտադրմամբ»,- ասել է «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը:
Հարցին՝ ինչո՞ւ չի պատրաստվում մասնակցել առաջիկա ընտրություններին, վերջինս պատասխանել է, որ գոյություն ունեցող քաղաքական դաշտից հիմնականում սպասելիքներ չկան, որ կկարողանան նախաձեռնել դրական փոփոխություններ ընտրությունների միջոցով.
«Հայաստանում ձևավորվել է մի համակարգ, քաղաքական մի դաշտ, որտեղ գտնվում են թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, և այդ դաշտն ամբողջությամբ վերահսկելի է գործող բռնատիրոջ կողմից: Դաշտի խաղացնողն ու խաղի կանոնները թելադրողը գործող դիկտատորն է, ուստի բռնատիրոջ թելադրած խաղին մասնակից դառնալն ու դրական արդյունք սպասելն առնվազն միամտություն է»,- ասել է Ժիրայր Սեֆիլյանը:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի