Աշխարհ

11.10.2023 10:42


Ամերիկյան սպառազինությամբ բեռնված առաջին ինքնաթիռը ժամանել է Իսրայել

Ամերիկյան սպառազինությամբ բեռնված առաջին ինքնաթիռը ժամանել է Իսրայել

Ամերիկյան սպառազինության առաջին խմբաքանակը ժամանել է Իսրայել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ) X սոցիալական հարթակի իր էջում։

«Այսօր (խմբ․՝ հոկտեմբերի 10-ի) երեկոյան Իսրայելի հարավում գտնվող Նևաթիմ ավիաբազա է ժամանել ԱՄՆ-ի սպառազինություն տեղափոխող առաջին ինքնաթիռը»,-նշված է հաղորդագրությունում:

ԻՊԲ-ն հավելել է, որ Իսրայելի և ԱՄՆ-ի ռազմական գերատեսչությունների միջև համագործակցությունը «պատերազմի ժամանակ տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման առանցքային մասն է»։

Իր հերթին Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին «շարունակական և աներկբա աջակցության համար»։

Այս խորագրի վերջին նյութերը