Լրահոս

26.10.2011 13:07


Մեկնարկել է Հայաստան-Եվրոպական Միություն Ասոցացման համաձայնագրի բանակցությունների յոթերորոդ նիստը

Հոկտեմբերի 26-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստան-Եվրոպական Միություն Ասոցացման համաձայնագրի բանակցություններին եվրոպական կողմի գլխավոր բանակցող Գունար Վիգանդի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստան էր ժամանել բանակցությունների 7-րդ լիագումար նիստին մասնակցելու նպատակով:

Զրուցակիցներն անդրադարձան Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգային հարցերին` գոհունակությամբ նշելով քաղաքական երկխոսության բարձր մակարդակը եւ համագործակցության խորացող բնույթը:

Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների ենթատեքստում կողմերը գոհունակությամբ արձանագրեցին, որ շուրջ մեկուկես տարի առաջ մեկնարկած բանակցությունների մեկնարկից ի վեր լավ առաջընթաց է գրանցվել:

Առ այսօր Ասոցացման համաձայնագրի բանակցությունների շրջանակներում տնտեսական, ոլորտային եւ ֆինանսական համագործակցության խմբում բանակցվել եւ ժամանակավորապես փակվել են ապագա համաձայնագրի 19 գլուխ:

Էդվարդ Նալբանդյանն ու Գունար Վիգանդը հանգամանալից քննարկեցին համագործակցության տարբեր ձեւաչափերով կատարվող աշխատանքները եւ ուրվագծեցին ձեռնարկվելիք քայլերը, մտքեր փոխանակեցին Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների, մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման, ազատ եւ համապարփակ առեւտրի գոտու ստեղծման գործընթացների շուրջ:

Զրուցակիցները կարեւորեցին հոկտեմբերի 27-ին Լյուքսեմբուրգում ստորագրվելիք «Շարժունակության շուրջ  գործընկերության համատեղ հռչակագիրը», ինչը կխթանի մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման գործընթացը:

Այս խորագրի վերջին նյութերը