Գալուստ Սահակյան. «Պարույր Հայրիկյանի հետ համագործակցության դաշտը դեռևս չի քննարվկել»
ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը հայտարարել էր, որ սառեցնում է իր ղեկավարած «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության գործունեությունը և «զրոյից վերականգնում է Ազգային միացյալ կուսակցությունը՝ աջակցելով Հայաստանի Հանրապետական կուսակցությանը»։
«7օր»–ը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից փորձել է ճշտել, թե ինչպե՞ս է վերաբերվում այս հայտարարությանը։
Մեզ հետ զրույցում նա նշել է, թե ինչքան շատ սատարող ունենա ՀՀԿ–ն այնքան ավելի նորմալ ընտրություններ կլինեն։
–Այս պահին համագործակցության վերաբերյալ հարցի քննարկման խնդիր չունենք, որովհետև ընտրություններին դեռ երկար ժամանակ կա։ Եվ հետո, նաև այն շրջանակաը պետք է լինի, որ գնահատկաներ տանք թե ինչին ենք համագործակցելու,–ասել է նա։
Հարցին, թե ժամանակին Պարույր Հարյրիկյանը հին հանրապետականներին անվանում էր ««ККБ»–ի շպիոններ», հաշվի առնելով այս ամենը ՀՀԿ–ը կընդունի՞ Հայրիկյանի հետ համգործակցությունը՝ Գալուստ Սահակյանը պատասխանել է.
–Միշտ մտածեք, որ կուսակցությունները միջոցներ են, այլ ոչ թե նպատակներ։ Եթե լավ գաղափարախոսություն, լավ նպատակներ լինեն, ապա կարծում եմ, որ ոչ միայն կհամագործակցեն, այլև պարտավոր են համագործակցել, բայց այսօր մենք այդ համագործակցության դաշտը դեռևս չենք քննարկել։

7or.am