Լրահոս

26.10.2011 12:19


Քադաֆիի ընտանիքը միջազգային դատարանում հայց է ներկայացնելու ՝ ՆԱՏՕ–ին մեղադրելով նրա սպանության համար

Քադաֆիի ընտանիքը միջազգային դատարանում հայց է ներկայացնելու ՝ ՆԱՏՕ–ին մեղադրելով նրա սպանության համար

Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի հարազատները որոշել են Հաագայի միջազգային քրեական դատարան հայց ներկայացնել «ռազմական հանցագործություն» փաստի հիման վրա, որի հետևանքով սպանվել է Լիբիայի նախկին առաջնորդը։ Այս մասին հաղորդում է ֆրանսիական «Europe 1» ռադիոկայանը՝ հղում անելով Քադաֆիի ընտանիքի փաստաբանին։

«Նրանք ռազմական հանցագործության փաստի հիման վրա հայց կներկայացնեն, քանի որ իրենց հայտնի են Մուամար Քադաֆիի մահվան հանգամանքները։ ՆԱՏՕ–ի ուղղաթիռները կրակ են բացել շարասյան վրա, որի մեջ էր նաև Քադաֆին։ Այդ շարասյունը քաղաքացիական բնակչության համար ոչ մի վտանգ չէր ներկայացնում։ Դա նրան չեզոքացնելուն ուղղված գործողություն էր, որը նախագծվել էր Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից»,–հայտարարել է փաստաբան Մարսել Սեսալդին։

«ՌԻԱ նովոստի»–ն փոխանցում է, որ Քադաֆիի ընտանիքի փաստաբանը նաև վրդովմունք է հայտնել Լիբիայի նախկին առաջնորդի դիակի նկատմամբ ծաղրանքի փաստի վերաբերյալ։

Այս խորագրի վերջին նյութերը