Աշխարհ

09.10.2023 10:41


1 զոհ, 8 վիրավոր․ ԱՄՆ-ում հրաձգություն է տեղի ունեցել երեկույթի ժամանակ

1 զոհ, 8 վիրավոր․ ԱՄՆ-ում հրաձգություն է տեղի ունեցել երեկույթի ժամանակ

ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում երեկույթի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ութը վիրավորվել, հայտնում է տեղի ոստիկանությունը։

Նահանգի ոստիկանության տարածած մամուլի հաղորդագրության մեջ նշվում է, որ հրազենային վիրավորում է ստացել ինը մարդ։ Նրանցից մեկը դեպքի վայրում մահացել է։ Հաղորդվում է, որ բոլոր տուժածները, այդ թվում զոհվածը, 18-23 տարեկան են։ 18-ամյա մի դեռահասի վիճակը ծայրահեղ ծանր է։

Միջադեպի առիթով ոստիկանությունը հետաքննություն է սկսել։

Աղբյուրը` tert.am

Այս խորագրի վերջին նյութերը