Աշխարհ

08.10.2023 12:42


Իսրայելը հшրվածել է Լիբանանին

Իսրայելը հшրվածել է Լիբանանին

Թել Ավիվը հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքին՝ ի պատասխան այդ երկրից հրթիռակոծության, ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի Telegram ալիքի հաղորդագրության մեջ։

«Հրետանային հարվածներ են հասցվում Լիբանանի այն տարածքին, որտեղից իրականացվել է հրթիռակոծություն (Իսրայել)»,-հաղորդում է մամուլի ծառայությունը։

Լիբանանյան al-Mayadeen հեռուստաալիքը մանրամասնել է, որ հարավային Լիբանանի Քֆար Շուբա գյուղը գնդակոծության է ենթարկվել։

Լիբանանյան Հեզբոլլահ շարժումը ստանձնել է Իսրայելի դիրքերին հարվածելու պատասխանատվությունը։

«Պաղեստինյան դիմադրության ուժերի հետ համերաշխությունից ելնելով՝ մեր մի խումբ մարտիկներ այսօր առավոտյան հարձակվել են սիոնիստական բանակի երեք դիրքերի վրա՝ օկուպացված լիբանանյան Շեբաա ֆերմաների մոտ»,-ասվում է Հեզբոլլահի հայտարարության մեջ:

Հարվածներն իրականացվել են մեծ քանակությամբ հրթիռներով և արկերով, այդ թվում՝ հարվածելով իսրայելական բանակի ռադիոտեղորոշիչ կայանին։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը