Աշխարհ

08.10.2023 12:39


Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարձակման զոհերի թիվը հասել է 250-ի. Գազայի հատվածում զգալի թվով իսրայելցի խաղաղ բնակիչներ և զինվորներ պատանդ են պահվում

Իսրայելում ՀԱՄԱՍ-ի հարձակման զոհերի թիվը հասել է 250-ի. Գազայի հատվածում զգալի թվով իսրայելցի խաղաղ բնակիչներ և զինվորներ պատանդ են պահվում

Իսրայելում Պաղեստինի ՀԱՄԱՍ խմբավորման մասշտաբային հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 250-ի, շուրջ 1600 մարդ վիրավորվել է, հայտնում է իսրայելական Haaretz-ը՝ երկրի առողջապահության նախարարությանը հղումով։

Զինվորականները հաստատել են, որ զգալի թվով իսրայելցի խաղաղ բնակիչներ և զինվորներ այժմ պատանդ են պահվում Գազայի հատվածում՝ զինյալների կողմից:

Մինչդեռ Պաղեստինում հայտարարել են, որ Իսրայելի հարձակումների հետևանքով զոհերի թիվը հասել է 200-ի, 1610-ը վիրավոր են։

Հիշեցնենք, որ շաբաթ առավոտյան հարյուրավոր պաղեստինցի զինյալներ ցամաքով, ծովով և օդով ներթափանցել են Իսրայել՝ իրագործելով երկրի պատմության ամենամահաբեր հարձակումներից մեկը:

Այս խորագրի վերջին նյութերը