Աշխարհ

07.10.2023 12:55


Վաղ առավոտից սկսվել է հրթիռահարումը, արթնացանք պայթյունների ձայներից. «Իսրայելահայեր» թերթի խմբագիր

Վաղ առավոտից սկսվել է հրթիռահարումը, արթնացանք պայթյունների ձայներից. «Իսրայելահայեր» թերթի խմբագիր

«Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ժամը 06:00 -ից սկսվել է Իսրայելի հարավային ու կենտրոնական բնակավայրերի հրթիռահարումները, արթնացանք հեռվում լսվող պայթյունների ձայներից:

Տասնյակ քաղաքներ, որոնք հայկական բնակչություն ունեն առավոտը դիմավորեցին ռմբապաստարաններում: Կենտրոնական քաղաքներից հատկապես հարձակումների թիրախում են հայտնվել Ռիշոն Լեցիոնը, Բատ Յամը, Խոլոնը, Թել Ավիվը, Պետախ Տիկվան, Ռամատ Գանը-Կֆար Սաբան, Հոդ Հաշոռոնը:

Հատկապես ծանր հրթիռահարումների են ենթարկվել Իսրայելի հարավային շրջաններն ու քաղաքները՝ Աշդոտ, Աշկելոն, Կիրյատ Գատ, Սդերոտ, Բեեր Շևվա, Սդերոտ քաղաքները: Աշկելոնում հրթիռը ընկել է շենքի վրա, կա մեկ զոհ, վիրավորների և տուժածների մասին դեռ չի հաղորդվում»:

Այս խորագրի վերջին նյութերը