Աշխարհ

06.10.2023 19:01


Ադրբեջանի հարավում խոշոր հրդեհ է բռնկվել

Ադրբեջանի հարավում խոշոր հրդեհ է բռնկվել

Ադրբեջանի հարավում գտնվող Մասալլը քաղաքի շուկաներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Հրդեհի հետևանքով հինգ մարդ հոսպիտալացվել է։

Նրանցից չորսի մոտ ախտորոշվել է ծխային թունավորում: Հոսպիտալացվածների վիճակը գնահատվել է կայուն:

Այս խորագրի վերջին նյութերը