Հարցազրույց

06.10.2023 18:45


Նրանք, ովքեր երկիրը տանում են Ռուսաստանի հետ բախման, վերջում ինքնաթիռով փախչելու են. Տիգրան Քոչարյան (տեսանյութ)

Նրանք, ովքեր երկիրը տանում են Ռուսաստանի հետ բախման, վերջում ինքնաթիռով փախչելու են. Տիգրան Քոչարյան (տեսանյութ)

«Հայաստանը հերթական խայտառակ քայլն արեց, և նման իրավիճակ ես շատ քիչ եմ հիշում, որ հաղթող և պարտված կողմերը, երբ պետք է ինչ-որ բան ստորագրեն, հաղթող կողմը չի ներկայանում, իսկ մյուսը գնում ու ստորագրում է հերթական կապիտուլյացիան: Այսիքն՝ այն աստիճանի ենք ստորացված, որ Ադրբեջանը, պատկերավոր ասած, հավես չունի գնա Գրանադա»,-Yerevean.Today-ի տաղավարում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը՝ անդրադառնալով Գրանադայում տեղի ունեցած երեկվա քառակողմ հանդիպմանը:

Ըստ մեր զրուցակցի՝ Նիկոլ Փաշինյանին հերթական անգամ «գցել» են. ասվածը Տիգրան Քոչարյանը հիմնավորում է հետևյալով. «Նիկոլ Փաշինյանն ափալ-թափալ հանձնեց, հայաթափեց Արցախը և պետք է գնար Գրանադա՝ Ադրբեջանի կողմից ստանալու ՀՀ տարածքային ամբողջականությունը թվերով ճանաչող մի փաստաթուղթ, բայց ի՞նչ ունեցանք, Ադրբեջանը չեկավ, Նիկոլ Փաշինյանն իր կողմից ստորագրեց հերթական դեկլարացիան, որտեղ նշվում է, որ Ադրբեջանի տարածքը 86.600 քառակուսի կմ է և Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը համարում է, թե դա ինչ- որ հաղթանակ է»:

«Արայիկ Հարությունյանը ներկայացրեց, որ անկլավների հարց չկա, «միջանցքը» չենք տալիս՝ մոռանալով, որ իր անմիջական ղեկավարը ասել էր, որ 86.600 քառակուսի կմ տարածքի մեջ մտնում են նաև անկլավները: Իհարկե՝ խոսքը միայն անկլավների կամ Տիգրանաշենից բռնագաղթվող մի քանի հարյուր մարդու մասին չէ, այլ նրա, որ Տիգրանաշենը և երկու անկլավները, որոնք գտնվում են Նոյեմբերյանում, գտնվում են պետական ճանապարհների վրա՝ միացնելով Հայաստանը Վրաստանին և Իրանին։

Ավելին ասեմ, Հայաստանում ավելի վատ պրոցեսներն են գնում՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի երեկվա հանդիպումները որոշակի գործիչների հետ, որոնք, մեղմ ասած, ալերգիա են առաջացնում Ռուսաստանում և Բելառուսում. սա իրոք վատագույնն է և կարող է Հայաստանը տանել 3 ճանապարհով. մեկը՝ ուկրաինական, եթե Հայաստանը բախման մեջ մտնի Ռուսատանի հետ, այդ թվում՝ ռազմական, երկրորդը՝ Լիբանանի, երբ Հայաստանը կդառնա մի երկիր, որտեղ տարբեր ուժերը փորձելու են քաղաքացիական պատերազմ հրահրել և անընդհատ լարվածության մեջ պահել, և երրրոդը՝ Սիրիայի տարբերակն է, երբ Իրանը տեսնի, որ ՀՀ իշխանությունները տալիս են ճանապարհ կա՛մ Ադրբեջանին, կա՛մ ՆԱՏՕ-ականներին, ինքը կփորձի իր հարցերը լուծել ռազմական միջոցով՝ մտնելով Հայաստան, այսինքն՝ այդ պարագայում կլինեն տարածքներ՝ վերահսկվող ՀՀ-ի կողմից, և տարածքներ, որոնք կլինեն Թուրքիայի, Իրանի ազդեցության գոտում»,-ասաց մեդիափորձագետը:

Հարցազրույցի մանրամասները` տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը