Լրահոս

25.10.2011 17:44


ՀՅԴ խմբակցության անդամ. «Իշխանության ու կառավարության կենսափիլիսոփայությունը սեփական գրպանից այն կողմ չի անցնում»

ՀՅԴ խմբակցության անդամ. «Իշխանության ու կառավարության կենսափիլիսոփայությունը սեփական գրպանից այն կողմ չի անցնում»

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը անդրադարձել է Թռչկանի ջրվեժի հետ կապված խնդրին։

-Ջրվեժի վրա փորձում են ՀԷԿ կառուցել, ու սա այն  դեպքում, երբ Թռչկանի ջրվեժը սահմանվել է բնության հուշարձան, և դրա վրա ուղղակի կամ անուղղակի ազդող որևէ գործողություն արգելված է համապատասխան օրենսդրությամբ։ ՀԷԿ-ի կառուցման ապօրինի թույլտվությամբ խախտվել է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենքը, որի 19-րդ հոդվածի առաջին կետով արգելվում է Հայաստանում բնության հուշարձանի զբաղեցրած տարածքում հուշարձանի պահպանությանը սպառնացող որևէ գործունեության իրականացումը,– հայտարարել է Լիլիթ Գալստյանը։

Ելույթի ընթացքում Գալստյանը նշել է նաև, թե չի բացառվում, որ այս ամենի հետևանքով կրկնվի Շաքիի ջրվեժի ճակատագիրը։

-Ինչպես շատ դեպքերում, այս անգամ ևս բախվում ենք մի իրականության հետ, երբ կառավարությունն ու իշխանությունը հայտարարում են մեկ բան, իրականացնում բոլորովին այլ, որովհետև նրանց կենսափիլիսոփայությունը սեփական գրպանից այն կողմ չի անցնում։ Զարմանում եմ այն կույր համառությունից, որ կառավարությունը դրսևորում է հասարակության ընդվզման դեմ՝ քաղաքակիրթ ճանապարհը որդեգրելու փոխարեն մեր հայրենակիցներին դրդելով  փողոցներում, միտինգներում, ինչպես նաև եվրադատարաններում պաշտպանել իրենց իրավունքներն ու արժանապատվությունը,–ավելացրել է Գալստյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը