Լրահոս

25.10.2011 16:27


Դավիթ Հարությունյանը ՄԱԿ–ին Ադրբեջանի անդամակցությունը չի կապում Հայաստանի նախաձեռնողականության հետ

Դավիթ Հարությունյանը ՄԱԿ–ին Ադրբեջանի անդամակցությունը չի կապում Հայաստանի նախաձեռնողականության հետ

ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի համոզմամբ` ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ Ադրբեջանի ընտրվելը ամենևին առավելություն չի տալիս այդ երկրին։

–Սա ամենևին կապ չուներ Հայաստանի նախաձեռնողական քաղաքականության հետ,–ասել է Դ. Հարությունյանը,–չեմ կարծում, որ սա լրացուցիչ հնարավորություն է ստեղծում Արցախի հարցը տեղափոխել ՄԱԿ։ Ադրբեջանցիներին մի հնարավորություն է ընձեռվում` լինելով Անվտանգության խխորհրդի անդամ նրանք հնարավորություն են ունենում տարբեր երկրներին հուզող հացերի հետ կապված փոխադարձ որոշակի քայլերի գնալ, սակայն ես չեմ կարծում, որ դա կարող է որևէ լուրջ էական նշանակություն ունենալ այս պարագայում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն էլ, թե Հայաստանը զգալով, որ ի վիճակի չէ դիվանագիտական ասպարեզում մրցակցել Ադրբեջանի՝ անձայն հանել է ՄԱԿ նախապես ներկայացրած իր թեկնածությունը, Դ. Հարությունյանը անհեթեթ է համարում։

Իսկ թե ինչո՞ւ է, այդուհանդերձ Հայաստանը հանել իր թեկնածությունը, Դ. Հարությունյանը չգիտի։

–Ինչո՞ւ են հետ վերցրել մեր թեկնածությունը, դժվարանում են ասել, հարցրեք ԱԳն–ին,–ասել է Դ. Հարությունյանը՝ ներկայացնելով իր անձնական կարծիքը, որ ընդհանրապես միշտ էլ պետք է աշխատել ՄԱԿ–ում անդամակցելու ուղղությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը