ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտին շնորհվեց «Ակադեմիկոս Ն.Մ. Էմանուելի հիշատակի» շքանշան
ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը դարձել է «Գիտական գործընկերություն» միջազգային բարեգործական հիմնադրամի, ՌԴ Գիտությունների ակադեմիայի եւ Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի կողմից հայտարարված 2011թ. մրցույթի դափնեկիր: Քիմիական եւ կենսաքիմիական ֆիզիկայի ոլորտում ունեցած ձեռքբերումների համար ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտը պարգեւատրվել է «Ակադեմիկոս Ն.Մ. Էմանուելի հիշատակի» շքանշանով:
Ամեն տարի, սկսած 2007թ-ից, այս շքանշանը շնորհվում է երկու ռուսական եւ մեկ օտարերկրյա գիտնականների եւ 2 ռուսաստանյան եւ մեկ օտարերկրյա կազմակերպությունների, որոնք մեծ ներդրում են ունեցել գիտական հետազոտությունների զարգացման գործում եւ հասել են նշանակալից գիտական եւ գործնական արդյունքների քիմիական կինետիկայի, ֆիզիկաքիմիական կենսաբանության, կենսատեխնոլոգիայի եւ կենսաքիմիական ֆիզիկայի ասպարեզում:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն