Տնտեսական

25.10.2011 15:48


Էներգետիկայի նախարարը ատոմակայանի աշխատակիցների պահանջը ճիշտ է համարում

Էներգետիկայի նախարարը ատոմակայանի աշխատակիցների պահանջը ճիշտ է համարում

ԱԺ–ում ՀՅԴ–ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի խնդրանքով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսիյանն անդրադարձել է Հայաստանի ատոմային էլեկյտրակայանի աշխատակիցների պահանջին՝ կապված իրնեց աշխատավարձը 50 տոկոսով բարձրացնելու հետ։ Նախարարն ընդգծել է, որ այդ պահանջի բավարարումը կնշանակի 2 մլրդ դրամով աշխատավարձի ֆոնդի, հետևաբար նաև՝ սակագնի բարձրացում և անվտանգության հետ կապված այլ խնդիրների առաջացում։ Այդ պատճառով իրենք համաձայնության են եկել գոնե 10 տոկոսով բարձրացնելու շուրջ։

–Իրենց պահանջն իհարկե ճիշտ է։ Չեմ ասում, թե մարդիկ սխալ են պահանջում։ Բայց դա հնարավորությունների խնդիր է։ Էներգետիկան ընդհամենը ենթակառուցվածք է և այստեղ կա խնդիր վաղը, մյուս օրը այդ էներգիան իրացնելու։ Եթե չիրացվեց, ուրեմն եղած վիճակն ավելի կվատանա,–հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը։

Այսօր ՀԱԷԿ–ում միջին աշխատավարձը 277 հազար դրամ է, ինչը, ըստ Ա. Մովսիսյանի, 2,5 անգամ բարձր է համակարգի մյուս ընկերությնների աշխատավարձից և մոտ 2 անգամ՝ ՀՀ–ի միջին աշխատավարձից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը