Լրահոս

25.10.2011 15:03


Կներկայացվի իրավապահ մարմինների անձնակազմի համար թրաֆիքինգի դեմ պայքարի դասընթացի վարման ձեռնարկ

Ս.թ. հոկտեմբերի 26-ի միջոցառմանը կներկայացվի և կքննարկվի իրավապահ մարմինների անձնակազմի համար թրաֆիքինգի դեմ պայքարի դասընթացի վարման համապարփակ մեթոդաբանությունն ու ձեռնարկը:

Ձեռնարկը պատրաստվել է ազգային չորս փորձագետի կողմից`  տարածաշրջանային բազմամյա ծրագրի շրջանակներում, որն իրականացնում են ԵԱՀԿ երևանյան գրասենյակն ու Աշխատանքի միջազգային կազմակերպությունը` Եվրամիության ֆինանսավորմամբ:

Ձեռնարկի նպատակն է ամրապնդել իրավապահ մարմինների` մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի կարողությունները` Հայաստանի 2010-2012թթ. Թրաֆիքինգի դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրի առաջնահերթություններիին համապատասխան: Այն նախատեսված է դատախազների, ոստիկանների, դատավորների, սահմանապահների և աշխատանքային տեսուչների համար:

Միջոցառմանը կմասնակցեն իրավապահ մարմինների, քաղաքացիական հասարակության և միջազգային հանրության ներկայացուցիչներ:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Քարել Հոֆսթրան և ՀՀ ոստիկանության, գլխավոր դատախազության բարձրաստիճան պաշտոնյաներ կներկայացնեն մեթոդաբանությունն ու կանդրադառնան իրավապահ անձնակազմի շարունակական վերապատրաստման ապահովմանն ու դրա կարևորությանը:

Այս խորագրի վերջին նյութերը